Սխալ վերջակետի նշաններ թարգմանություններում
Ողջույն մասնակիցներ :)
Շատ թարգմանություններում նկատել եմ որ հայերեն վերջակետի «։» (U+0589) փոխարեն օգտագործում էք լատիներեն (ստանդարտ) «:» երկուկետ (U+003A)։
Դա մեր հայկական դռայվերների լացելու վիճակի արդյունք է, մի 50 հատ ամենաքիչը կա տարբեր տեսակի, ու մի 3-ն են որ կորրեկտ են աշխատում։
Այս խնդիրը այսօր հաստատ նկատել եմ Toktik և Sargsyan Nelli մասնակիցների մոտ։
Եթե KDWin եք օգտագործում, դուք կարող եք խմբագրել ձեր ստեղնաշարը։
Եթե ոչ, ապա խորհուրդ եմ տալիս օգտագործել armunicode.org։ Այժմ կայքի հետ ինչ-որ խնդիր կա, նույն ֆայլը կարող եք քաշել այստեղից՝ http://www.bem.am/armunicode/armkbd-win-1.0.8.msi
